Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցեատերը հենց պարոն Զեյնալյանն է»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը նշեց նաև, որ Արդարադատության նախարարության և Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են։ Հարցին, թե ինչի հետ են կապված եղել այդ մտահոգությունները, Մակունցը պատասխանեց. «Առանձին աշխատանքների հետ կապված, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված»։ Մակունցը նաև հերքեց, որ նախորդ օրը խմբակցության նիստի ժամանակ քննարկվել է Զեյնալյանի հրաժարականի հարցը: Միևնույն ժամանակ, Լիլիթ Մակունցը նշեց, որ արդարադատության ոլորտի ու տարվող աշխատանքների վերաբերյալ խմբակցությունում մտահոգություններ եղել են:

Քաղաքականություն

Պատահարներ