Մարտի 1-ին զանգել են կառավարությունից, գնացել եմ. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի դեպքերին։ Նա հրաժարվել է պատասխանել, թե Մարտի 1-ի գործով հարցաքննվե՞լ է արդյոք՝ շեշտելով, որ այդ հարցերը պետք է ուղղել իրավապահ մարմիններին։ «Հարցրեք իրենց»,- ասաց Ծառուկյանը: ՀՔԾ-ն ոչ հաստատում է, ոչ հերքում նրա հարցաքննվելու մասին մամուլում հրապարակված տեղեկությունը, Ծառուկյանը միանգամից արձագանքեց. «Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ, բան ունե՞ք ասելու»։ Լրագրողը՝ վկայակոչելով Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հայտարարությունն, ասաց, որ ըստ դրա, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը 2008թ.-ի մարտի 1-ին սնունդ ու համազգեստ է մատակարարել զինվորականներին։

Քաղաքականություն

Պատահարներ