Ոստիկանությունը՝ «սևազգեստներին բերման ենթարկելու» մասին
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում «սևազգեստ մարդկանց» ոստիկանություն տանելու մասին: SHANTNEWS. am-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Երեկ հասարակական կարգի ապահովման, Ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով իրականացվել է ծառայություն, տարբեր իրավախախտում կատարելու համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել անձինք»,- տեղեկացրել են լրատվականին:

Քաղաքականություն