Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Պուտինի հետ զրույցից
«Սա մեր հարաբերությունների համար շատ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, եւ կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաեւ գազի ռազմավարական հարցը»,- այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով հարցի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ զենքի մատակարարման հարցը: «Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, եւ իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ