Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են. դատարանը արձանագրել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: «Դատարանը արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթ իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել»,- որոշումը կարդաց Աննա Դանիբեկյանը։ Դատարանը արձանագրել է, որ քննիչի որոշման արդյունքում խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, իսկ գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց` դա թողնելով բուն գործը քննող դատավորի դատին։

Քաղաքականություն

Պատահարներ