ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկե՛ք Հայաստան, դարձեք ավելի հարուստ՝ հարստացնելով մեր երկիրը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ելույթ ունենալով նշեց. «Մեր հիմնական կապիտալը մարդիկ են, ու կառավարության գործողությունները միտված են մեր քաղաքացիների ստեղծագործ, գործարար պոտենցիալը զարգացնելուն: Մենք մտադիր ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար»,- ասաց վարչապետը: Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանի համար գերակայություն է ինովացիոն տնտեսությունը, տեխնոլոգիական հատվածը, նշեց՝ Հայաստանը խորհրդային ժամանակներից ֆիզիկայի ու մաթեմատիկայի լավ դպրոց է ժառանգել, և այսօր արվում է հնարավորը՝ օգտագործելու այդ պոտենցիալը: Փաշինյանը նաև կոչով դիմեց ներդրողներին. «Մենք հրավիրում ենք միջազգային բիզնեսին՝ ներդրումներ անել Հայաստանում: Նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողի համար. մենք հրավիրում ենք՝ դառնալ ավելի հարուստ ու մեր երկիրն ավելի հարստացել»:

Քաղաքականություն

Պատահարներ