ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տոնոյանը, Մնացականյանն ու Վանեցյանը Փաշինյանի ձեռքը պատանդ են. Աշոտյան
«Այս կառավարությունն ապացուցում է, որ որևէ աղերս չունի Հայաստանի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ: Այս կառավարությունը համարժեք չէ մեր երկրի առջև ծառացած խնդիրներին: Եթե պատկերավոր փորձենք ասել՝ հաշվի առնելով նաև երեկվա թևավոր դարձած որոշ արտահայտություններ, ապա կարող ենք ասել՝ մեր սև հոգսերը, ձեր վարդագույն բաբոչկաները»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ՝ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Նա հավելեց, որ թյուր է կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը միայն. «Հետեւելով, թե ինչպես են կառավարության անդամները հետո փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող անլուրջ եւ անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ Արցախի հետ կապված, պետակլան դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը եւ Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:

Քաղաքականություն