ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել հայկական ֆուտբոլում․ ձերբակալվել է Red Eagles-ի առաջնորդը․ ՀԺ

ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել հայկական ֆուտբոլում: Հայկակական ժամանակ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժման առաջնորդ Դենիս Սարգսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկություններ պարզել են, որ որպես ֆան շարժում ՀՖՖ–ից ստացել է տոմսեր 50 տոկոս էժան գնով, ապա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի աշխատակցի (աշխատակիցների) միջոցով այն իրացրել է չզեղչված արժեքով:

Կայքի աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր տոմսերի մասին ու դեռ պարզ չէ, թե այս մեխանիզմով որքան ժամանակ են աշխատել:

Քաղաքականություն

Պատահարներ