Արժանի հաղթանակ էր. Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականը Լիխտենշտեյնի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց:

«Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, սակայն երկրորդ կեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում էր, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ կարևորը թիմի հաղթանակ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագը;

 

Մխիթարյանի խոսքով՝ թիմն ամեն ինչ անելու է հնարավորինս արագ վերականգնվելու և հաջորդ խաղին պատրաստվելու համար:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ