Դեցլին հետմահու երաժշտական մրցանակ են շնորհել

Ռուս երաժիշտ Կիրիլ Տոլմացկին, որն առավել հայտնի էր Դեցլ բեմական անունով, հետմահու արժանացել է «Մուզ-ՏՎ» մրցանակի:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Դեցլը մրցանակի է արժանացել հիփ-հոփ երաժշտության զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Աղբյուրը հայտնում է, որ երգչի մրցանակը հանձնվել է նրա հորը՝ Ալեքսանդր Տոլմացկուն: Նա հանդես է եկել խոսքով՝ ափսոսանքով ընդգծելով, որ արարողությանը չեն կարողացել ներկա գտնվել Կիրիլի մայրը և 13-ամյա որդին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեցլին հետմահու պարգևատրել են «հիփ-հոփ լեգենդի» կոչմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ