Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել. Տարերային աղետների սպառնալիք կա

Հունիսի 9-ին Մոսկվայում և Մոսկվայի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի 30-32 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայնՙ կիրակի օրվա համար վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, որի ժամանակ տարերային աղետների սպառնալիք կա:

 

Ինչպես հաղորդում է РБК-ն, շոգի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել նաև Կենտրոնական դաշնային շրջանի մի շարք վայրերում՝ Վլադիմիրսկի, Իվանովսկի, Կոստրոմայի, Ռյազանի և Յարոսլավսկի մարզերում: 

Հունիսի 9-ի համար ռեկորդային է համարվում 32 աստիճան տաքությունն՝ ըստ Ցելսիուսի: Այն Մոսկվայում գրանցվել է 1948-ին: Նվազագույն ցուցանիշը՝ 2 աստիճան տաքություն, այդ օրը գրանցվել է 1889-ին:

Քաղաքականություն

Պատահարներ