Վրաստանում ՀՀ դեսպանը Ախալքալաքի և Նինոծմինդայի հայությանը վրացերեն սովորելու կոչ է արել

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը նշել է, որ շրջել է հանրապետության հայաբնակ շրջաններում և կոչ արել նրանց սովորել երկրի պետական լեզուն՝ վրացերենը:

 

«Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, մասնավորապես Ախալքալաքում և Նինոծմինդայում բնակչության մեծամասնությունը վրացերեն չի խոսում: Սակայն վերջերս իրավիճակի փոփոխություն եմ տեսնում: Երիտասարդները հաճախում են Թբիլիսիի համալսարաններ, և մենք ողջունում ենք դա: Ի դեպ, երբ Ջավախքում էի, կոչ արեցի քաղաքացիներին վրացերեն սովորել: Այդպես ավելի արագ կընթանա հայերի ինտեգրումը վրաց հասարակություն»,- ասել է ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը  Sputnik Грузия-ին  տված հարցազրույցում:


 

Քաղաքականություն

Պատահարներ