Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ղազախստանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին բացվել են 9970 ընտրատեղամասերը (48 ընտրատեղամաս բացվել է ժամը 06:00-ին): Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կտեւի մինչեւ ժամը 20:00-ն: Արտասահմանում ղազախստանցիների համար կբացվի 51 երկրներում 65 ընտրատեղամասեր, հաղորդում է News.am-ի թղթակիցը Ղազախստանից:

 

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու՝ Ժամբիլ Ախմետբեկով (Կոմունիստական ազգային կուսակցություն), Դանիա Եսպաեւա («Ակ ժոլ» կուսակցություն), Ամիրժան Կոսանով («Ազգի ճակատագիր» ազգային-հայրենասիրական շարժում), Տոլեուտայ Ռախիմբեկով («Աուիլ» կուսակցություն), Ամանգելդի Տասպիխով (Ղազախստանի արհմիությունների ֆեդերացիա), Քասիմ-Ժոմարտ Տոկաեւ (Ղազախստանի ներկայիս նախագահը Nur Otan կուսակցությունից), Սադիբեկ Տուգել («Մեծ տափաստանի արծիվներ» միավորում):

 

2019 թվականին Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար ռեկորդային 9,4 մլրդ տենգե է ծախսվել (24,6 մլն դոլար)

Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ