Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրությունների օրը 500 մարդ է ձերբակալվել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից ու ժամանակավոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նշանակումից հետո այսօր երկրում անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ: 

 

Նպատակն է «լիարժեք» նոր նախագահ ընտրել: Բայց չնայած ոստիկանությունն օրվա ընթացքում զեկուցել է հանգիստ իրավիճակի, առանց խախտումների անցկացվող ընտրությունների մասին, բայց երկրում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել: Պատճառը հենց ընտրությունների օրով անցկացվող ցույցերն են եղել, որոնք իշխանությունները չէին արտոնել: 

 

Նույն ցույցերի ժամանակ տուժել են նաև ոստիկաններ: Առնվազն երեք ոստիկանի վիրավորման մասին զեկուցել է ոստիկանությունը. նրանք մասնավորապես աչքերի վնասվածքներ են ստացել ցուցարարների կողմից պղպեղի փոշու գրոծադրման պատճառով: Այս պահին ընտրատեղամասերը Ղազախստանում արդեն փակվել են: Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է մոտ 80 տոկոս:

Քաղաքականություն

Պատահարներ