Սոչիում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի և միկրոավտոբուսի վթարից մեկ հայ է տուժել

Սոչիում ՀՀ հյուպատոսության տվյակներով՝ Սոչիում տեղի ունեցած վթարից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին News.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

 

Նա տեղեկացրել է` տուժածների մեջ կա ազգությամբ մեկ հայ։

 

Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը եղել են երեխաներ: Այս պահին դեռ հոսպիտալացված են նրանցից 20-ը, մյուսներին դուրս են գրել բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո:

 

Քաղաքականություն