Մոսկվայում ներխուժել են Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրություն. Վնաս է հասցվել

Կիրակի գիշեր լույս երկուշաբթի անհայտ անձը ներխուժել և տակնուվրա է արել ռուսական «Սնոբ» լրատվական պարբերականի խմբագրությունը, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

 

«Այդ մարդու շարժառիթները մեզ հայտնի չեն, առավոտյան 9-ից չենք կարողանում մտնել գրասենյակ, քանի որ այնտեղ աշխատում է քրեագետը: Համապատասխանաբար, վնասի չափը ևս դեռ չենք կարող գնահատել», - իր Telegram-ալիքում հայտնել է պարբերականի գլխավոր խմբագիր Քսենիա Չուդինովան:

Վերջինս նշել է, որ վնասի չափը գնահատելուց հետո խմբագրությունը տեխնիկական օգնության կարիք կունենա: Կոտրվել է երկու համակարգիչ, և ամբողջովին ավերվել է գլխավոր խմբագրի աշխատասենյակը:

 

Մարինա Գևորգյանը 2012 թվականից զբաղեցնում է պարբերականի գլխավոր տնօրենի պաշտոնը: 2017-ին նա անձնական միջոցներով ձեռք է բերել «Սնոբ մեդիա»-ի 100 տոկոս ակտիվները:

Քաղաքականություն

Պատահարներ