Թուրքիայում ուսումնական օդանավ է կործանվել. զոհեր կան

Թուրքիայի Անթալիա նահանգում ուսումնական օդանավը օդ բարձրանալուց րոպեներ անց վայր է ընկել։ Ինչպես հայտնում է թուրքական Milliyet–ըՙ ավիավթարը տեղի է ունեցել Մանավգաթի շրջանում:  

 

Օդանավի վայր ընկնելու հետեւանքով զոհվել է 2 եւ վիրավորվել՝ 1 օդաչու։

 

Քննություն է սկսվել դեպքի հանգամանքները պարզելու համար: Չի բացառվում, որ օդանավն անսարք վիճակում է եղել:

Քաղաքականություն