Ազգային ժողովում անցել են «էկոնոմ ռեժիմի». Ժողովուրդ

2018 թվականի պետական բյուջեի մասով Ազգային ժողովի աշխատակազմը տնտեսումներ ունի: Պարզվում է, սակայն, որ պատճառը ոչ թե արդյունավետ կառավարումն է կամ ծախսերի կրճատումը, այլ կրկին թավշյա հեղափոխությունը: 

 

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բյուջեն կատարվել է 91.2 տոկոսով, շեղումը կազմել է 391 մլն 330 հազար դրամ, որի 69.6 տոկոսը կամ 281 մլն դրամը բաժին է ընկնում արտասահմանյան գործուղումներին եւ ներկայացուցչական ծախսերին: 

 

Թավշյա հեղափոխության, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ եւ ընդունելություններ չեն կայացել, իսկ 33 մլն դրամ էլ արդեն տնտեսել են էներգետիկ ծառայությունների վճարներից` պայմանավորված բարենպաստ եղանակով, երբ կարիք չի եղել ուժեղ ջեռուցել խորհրդարանը: Բացի այդ, 7.24 տոկոսով էլ նվազել են արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը: 
 

Քաղաքականություն