Վաղը տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական առաջին նիստը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն: Այս մասին հայտնում է  Datalex դատական տեղեկատվական համակարգը:

 

Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել էր դատարան նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:

 

Նշենք, որ հայցադիմումի պատճառը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ արված հայտարարություններն են և պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ