Դատախազությունը բողոքարկել է Վահագն Հարությունյանին չկալանավորելու դատարանի որոշումը․ Armtimes.com

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին չկալանավորելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

 

Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, այս մասին այսօր Վահագն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

 

Նրա խոսքերով՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն իսկապես թաքնվել է:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, հունիսի 3-ին մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ:

 

Հարությունյանը 8 ամիս է՝ գտնվում է հետախուզման մեջ: Քննիչի այս որոշումը Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոքարկում է:


 

Քաղաքականություն