ՀՀ ֆուտբոլի հավաքականը 3:2 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հիասքանչ հաղթանակ տարավ Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում: Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում Հունաստանի նկատմամբ առավելության հասավ 3:2:

 

ՀՀ հավաքականն ագրեսիվ սկսեց հանդիպումը ու արդեն 8-րդ րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը: 33-րդ րոպեին ՀՀ կազմում 2-րդ գոլը խփեց Գեւորգ Ղազարյանը: 54-րդ րոպեին հույները կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Կարլոս Զեկան:

74-րդ րոպեին ՀՀ-ն մեծացրեց առավելությունը: Թիմի 3-րդ գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը: 87-րդ րոպեին հույներից Կոստաս Ֆորտունիսը եւս մեկ անգամ հաշվի տարբերություն կրճատեց 1-ով:

 

Հանդիպումն այսպես էլ ավարտվեց` 3:2, եւ Հայաստանը Լիխտենշտեյնի նկատմամբ տանը 3:0 հաշվով առավելության հասնելուց հետո 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում:

Քաղաքականություն