Ինչ է կատարվում ԲԴԽ-ում. ով է հաջորդը հրաժարական տալու. Ժողովուրդ

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում կրքերըչեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի գործունեության շուրջլուրջ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ առաջիկայում էլ Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ անդամի պաշտոնից ազատման դիմում կներկայացնի: Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ներքին խոսակցություններն ուլարված մթոլորտըչենխաղաղվում: Մայիսի 24-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը,հունիսի 7-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, սակայն այսքանով ԲԴԽ-ումտիրող իրավիճակը չի հանդարտվում: 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավորները, ինչպես նաեւ ԲԴԽ անդամները,լուրջ տարաձայնությունների մեջ են ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ եւ դեռ ավելին`վերջիններս դեռեւս նախկինում Գագիկ Հարությունյանին տեղեկացրել են, որ, ճիշտ է, նա Հայկ Հովհաննիսյանիհետ ճանապարհ է անցել, բայց նրան ԲԴԽ բերելըլուրջ խնդիրներ կստեղծի դատավորների եւ ԲԴԽ-ի միջեւ, սակայն Գագիկ Հարությունյանը չիլսել ԲԴԽ անդամների եւ դատավորների հորդորները: 

 

Ավելին,լուրեր կան, որ Գագիկ Հարությունյանը հեռանալուց հետոչի պատասխանում Հայկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին: Մեզ հասած լուրերի համաձայն` առաջիկայում չի բացառվում, որ հրաժարականի դիմում ներկայացնի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը: Եւ քանի որ հարաբերությունները ներսում այդքան լարված են, Հովհաննիսյանըմտերմիկ շրջանումնեղսրտել է, թե հրաժարական տալուց հետո գնալու է Հայաստանից եւ բնակվելու է Սոչի քաղաքում: 
 

Մանրամասներըՙ թերթի համարում:

Քաղաքականություն

Պատահարներ