Կոտրել են Ռուսաստանի վարչապետի թվիթերյան էջը

Այսօր անհայտ անձինք կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջն ու այնտեղ գրառում կատարել։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։

 

Թե ով է եղել կոտրողը, այս պահին էլ դեռ անհայտ է մնում։  ՌԴ իշխանություններն արդեն միջամտել են ու վերականգնել վարչապետի էջը, իսկ կոտրողի թողած հաղորդագրություններն արդեն հեռացված են այնտեղից։

 

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի վարչապետի թվիթերյան էջը կոտրում են։ Նախորդ անգամ այն կոտրել էին 2014 թվականին ու տեղադրել հրաժարականի մասին տեղեկություններ։ Ապա կոտրողները ավելի էին անլրջացել ու Մեդվեդևի անունից գրել լուսանկարչի կարիերա սկսելու մտադրության մասին։

Քաղաքականություն

Պատահարներ