Նախագահի հրամանագրով Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: 

Քաղաքականություն