Ներդրողները «զադնի» են դրել. նրանք չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը ՌԴ-ում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարների հետ՝ նրանց կոչ էր արել գալ Հայաստան, ներդրումներ կատարել, հարստանալ եւ հարստացնել պետությունը:

 

Ռուսաստանցի գործարարների մի մասը դեմ չէր լինի Հայաստանում ներդրումներ անելուն, բայց դրա համար պետք է վստահ լինեն, որ դա չի ազդի իրենց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության վրա:

 

Ավելի պարզ ասած՝ ռուսաստանահայ գործարարները տեղյակ են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների լարված հարաբերությունների մասին, եւ այդ պայմաններում նրանցից որեւէ մեկը Հայաստանում ներդրում անելով չի վտանգի իր կապիտալը եւ ունեցվածքը Ռուսաստանում»:

 

Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ