Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. Պաշտոնական

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված:

 

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգիական խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

 

Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը տեղազննել են տարածքը. արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Քաղաքականություն