Փաշինյանը ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում նշանավորվում է շոշափելի հաջողություններով, միջազգային հարթակում պետության դերի եւ հեղինակության էլ ավելի ամրապնդմամբ:

 

Մեր երկրների միջեւ օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության եւ փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաեւ մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային եւ հումանիտար համագործակցությանզարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում:

 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում»:

Դմիտրի Մեդվեդեւին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է.

 

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ:

 

Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսեւորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների եւ միջազգային կազմակերպություններիշրջանակներում փոխգործակցության ընթացքում:Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանիմիջեւ ռազմավարական փոխգործակցության հետեւողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից:

 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, բարեկեցություն եւ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, երջանկություն եւ բարգավաճում»:

Քաղաքականություն

Պատահարներ