Սիրուշոյի արցախյան այցը քննարկվում է ադրբեջանական մամուլում

Սիրուշոյի Արցախ այցը ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Այս մասին երգչուհին գրել է իր ինստագրամյան էջում:

 

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:

Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ այլ բան:

Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»,- գրել է երգչուհին:

Քաղաքականություն

Պատահարներ