Տոկաևը ստանձնել է նախագահի պաշտոնը

Այսօր Նուր-Սուլթանի Անկախության պալատում տեղի է ունեցել կիրակի անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Քասիմ Ժոմարտ Տոկաևի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, հայտնում է nur.kz գործակալությունը:

 

«Հանդիսավորությամբ երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա երդմնակալության արարողության ժամանակ:

Քաղաքականություն

Պատահարներ