Վրաստանը մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին

Վրաստանը մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին: Այս մասինճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ 

 

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ Իզորիան նշել է․ «Մեր ռազմավարական գործընկերության հիմնական չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք այսօր որոշում ենք ընդունել, որ Վրաստանը նույնպես կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»։ 

 

Նրա խոսքով՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներն այսօր ավելի վաղ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի Գաբալա քաղաքում հունիսի 12-ին տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը:

Քաղաքականություն