169 անգամ թաղման նպաստ է ստացել, գումարը կազմել է 33,8 մլն դրամ

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի զեկույցից աղաղակող խախտումների մասին տեղեկություններ բացահայտվեցին։ Պալատի ղեկավարն ինքը նշեց, որ խախտումներ ու ռիսկեր կան միլիարդավոր դրամների չափով։ Ինչպես հայտնում է Shantnews.am-ը՝ պարզվեց, օրինակ, որ նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել, իսկ ընդհանուր գումարը եղել է 33,8 միլիոն դրամ։ Սա ամենասուր դեպքն է, բայց միակը չէ այս ոճի մեջ։ Այսպիսի խախտումներով 80 անձ ստացել է 448 թաղման նպաստ՝ 89 միլիոն դրամ ընդհանուր չափով։ Ընտանեկան նպաստների համակարգում պալատը արձանագրել է 10193 դեպք, երբ խեղաթյուրումների ռիսկ է եղել, որը սպառնացել է 2,3 միլիարդ դրամ պետական միջոցներին։ Նպաստ են ստացել այնպիսի ընտանիքներ, որոնք չեն բնակվել փաստացի հասցեներում կամ որոնց ընտանիքները բիզնես են անում և այլն։

Քաղաքականություն