Երևանում մանկապարտեզի էլեկտրիկը վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին

Երեկ՝ հունիսի 12-ին, ժամը՝ 08։30-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի եւ Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Այս մասին  տեղեկանում ենք  shamshyan.com-ից:

 

 

Նախնական տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երեւանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։

Վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժողը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն

Պատահարներ