Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող աշխատանքային խումբ ստեղծի. Չավուշօղլու

Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո  կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։

 

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավի: Բացենք արխիվները»,- ասել է նա:

 

Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»:

Նշենք, որ Հայաստանը մերժում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ցանկացած նախաձեռություն: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ ցեղասպանության իրագործման փաստան ընդունել ու դատապարտել են բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ