Հատուկջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից․ Տոնոյանը՝ սահմանի մասին

Այսօր ԱԺ-ում բյուջեի 2018թ-ի քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո  նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Լրագրողների հարցին՝  ի՞նչ վիճակ է այս պահին սահմանին, քանի որ անցած օրը լարվածության մասին տեղեկություններ կային, Տոնոյանը նշեց

«Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»:

Հարցին՝ այդյո՞ք  այս պահին կա պատերազմի սպառնալիք, Տոնոյանը ասաց.

«Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ։ Հատուկջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից »:

 

Քաղաքականություն

Պատահարներ