ՀՀԿ-ական գյուղապետի «դեմն առնել» չի լինում․ բնակչի ահազանգը

Նույնիսկ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական գյուղապետի «դեմն առնել» չի լինում: Aurora News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կարբի համայնքի բնակիչը, ում խնդրանքով չենք հրապարակում նրա անձնական տվյալները։

 

Քաղաքացին նշում է, որ ի շնորհիվ գյուղի համայնքապետ Կարո Բաղդասարյանի արդեն որերորդ տարին է չի կարողանում մշակել իր հողը. «Անձնական շահերից ելնելով՝ կադաստրային քարտեզի միջոցով տեղափոխել են հողս՝ գետափնյա հատվածից հետ շպրտելով: Դրան կից նաև գյուղի տվյալ հատվածում փոքրացրել են Քասախ գետի լայնությունը։ Արդյունքում ստացվում է՝ հա՛մ իմ իրական հողի տեղն են փորձում խլել, հա՛մ գետն են փոքրացրել քարտեզով ու տեղը հող գրանցել»:

Մեզ հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ խնդրով դիմել է տարբեր պատկան մարմիններին, այս պահին էլ գործը քննվում է Քննչական կոմիտեում։

 

«Արդեն քանի տարի է, որ քննչականում չեն կարողանում մի հողի հարց բացահայտել, լուծել։ Վստահ եմ գյուղապետի ՀՀԿ-ական կապերը այս գործընթացի վրա ներգործություն են ունեցել, գյուղում բոլորը գիտեն, որ երրորդ նախագահի փեսայի ընկերական շրջապատից է»,- նշեց նա։ 

 

Բնակչի խոսքով Քննչական կոմիտեից, ոստիկանությունից չեն կարողանում այնպես անել, որ հողի տարածքում գյուղապետի անմիջական միջամտությամբ շինաշխատանքներ չկատարվեն: «Այդ տարածքում փորձաքննություն պետք է կատարվի, բայց իրենք անարգել աշխատանքներ են կատարում  հողիս տարածքում, որը համառորեն փորձում են խլել»,- նշեց բնակիչը: 

 

Aurora News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատեց, որ խնդրով արդեն երկար ժամանակ է գործ կա հարուցված (նրա խոսքը` տեսանյութում)։ 

 

Հասկանալու համար, թե ինչպես է ստացվում, որ քննության տակ գտնվող հողամասի տարածքում անարգել շինաշխատանքներ են կատարվում, կապ հաստատեցինք Կարբի համայնքի թաղային Արա Ենգիբարյանի հետ, ով գնացել և տեղում պազել է եղելությունը (նրա խոսքը՝ տեսանյութում)։

 

Խնդիրը երկկողմանի ներկայացնելու նպատակով կապ հաստատեցինք Կարբիի համայքապետ Կարո Բաղդասարյանի հետ։ Վերջինս Aurora News-ի հետ զույցում նշեց․ «Իմ դեմ հարուցված գործերը ապատեղեկատվության արդյունք են»։

 

Համայնքապետը հրաժարվեց պատասխանել հարցերին, թե այս կարճ պաշտոնավարման ընթացքում ինչպես է ստացվել, որ մի քանի քրեական գործերի կենտրոնում է հայտնվել, չխոսեց նաև իր և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կապի մասին և թե այդ կապերը որևէ կերպ օգտագործում է քննությանը խոչընդոտելու նպատակով, ինչպես նշում է բնակիչը։

Քաղաքականություն