Իշխանությունն ու ընդդիմությունը Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը

Երևանում «Դվին» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի օրվան: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները՝ ի դեմս դեսպանների, ռազմական կցորդները, քաղաքական և հասարակական գործիչները:

 

 Միջոցառմանը ներկա են եղել նաև իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորները, նախարարներն ու նրանց տեղակալները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և նախկին իշխանավորները։ 

Քաղաքականություն