Կոտայքի մարզում «06»-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մեկը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հայրապետյանը Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտայում, դեպի Միկրոշրջան տանող թաղամասում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՏ 491 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել է, մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ