Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ:  

 

«Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք ունի ստանալ հիվանդանոցային բուժում: Իրավիճակի մեջ կա դրական դինամիկա, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Մենք ունենք Եվրադատարանի միջանկյալ որոշում և քրեակատարողական հիմնարկից ուղարկած գրություն, որ իրեն պետք է տեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն»,- լրատվականի հետ զրույցում ասաց Պետրոս Մանուկյանը:

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալը չի կարողացել հստակ ժամկետ ասել, թե երբ Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն դա կլինի հավանաբար կամ այսօր կամ վաղը:

Քաղաքականություն

Պատահարներ