Մատենադարանի մոտ բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել

Հունիսի 13-ին, ժամը 14:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ Ա.Բ., ծնված 1938 թ.): Հողատարածքում անօգնական վիճակում և ոտքերի շրջանում այրվածքներով հայտնաբերվել է սեփականատեր Ա.Բ.-ն: Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր (ստացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին: Այրվել է խոտածածկույթ և կուտակված աղբ (մոտ 2000 քմ տարածքում):

Քաղաքականություն

Պատահարներ