Փաշինյանի փաստաբանը Քոչարյանից պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ներկայացրեց դիմումը՝ նշելով, որ ամբողջովին հրաժարավում է հայցապահանջից: Սակայն պատասխանող կողմը՝ վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։ Ի պատասխան Ալումյանն ասաց, որ այն ողջամիտ չի համարում՝ հաշվի առնելով գործի բարդության աստիճանը: Սույն գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

 

 

«Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա այո՛, մենք հետամուտ ենք լինում, որ այդ հարցը լուծվի։ Այն մարդիկ, ովքեր իմ վստահորդի դեմ անհիմն հայցեր կներկայացնեն, դրա դիմաց պետք է վճարեն», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Քաղաքականություն

Պատահարներ