Աշխատող և մագիստրատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտային հարկով. Սիսակ Գաբրիելյան

Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ հեղափոխական է, սկզբնական շրջանում առաջարկում ենք կիրառել միայն մագիստրատուրայի դեպքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրiելյանը։

 

«Հետագայում, եթե հնարավոր լինի «Կրթության մասին» օրենքի շրջանակում նոր փոփոխություն անել, ապա գուցե կիրառվի նաև բակալավրիատում, եթե  բակալավրիատում փոփոխություն լինի, ճկուն դասագրաֆիկ լինի և այլն, բայց այս պահին մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի համար է։ Կարծում ենք՝ մագիստրատուրայի դեպքում մեր երիտասարդները գիտակցված ընտրություն են  կատարում»,- ասաց նա

Քաղաքականություն