Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից. Մարիամ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆույսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ընդունելության քննություններին։

«Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը կապված քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ:

Կիսում եմ ձեր վրդովմունքը, և ես նույնպես, ինչպես շատերդ, կարծում եմ, որ մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի: Բայց նաև հասկանում եմ, որ այսպիսի բարեփոխումները ժամանակատար են ու բարդ: Ձեզ միայն խորհուրդ կտամ չհուսահատվել ու անընդհատ բարձրաձայնել ծառացած խնդիրների մասին:

Հ. Գ. Հույս ունեմ, այսօր, օտար լեզվի քննությունը լավ եք հանձնել, հաջողություն եմ մաղթում հաջորդ քննություններում»,– գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ