Հրդեհ՝ Շենգավիթ վարչական շրջանում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. Shamshyan.com

Հունիսի 14-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում մոտ 10 հազար հեկտար խոտածածկ հատվածում ուժեղ հրդեհ է բռնկվել:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով: Հրշեջները քաղաքացիների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրշեջների ու քաղաքացիների աշխատանքը դժվարացել է կիզիչ արևի և որոշ հատվածներ անանցանելիության պատճառով: 

Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն