ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին վերադարձել է բանտային բարեփոխումների խնդրին եւ երկրորդ անգամ ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ ի աջակցություն դատապարտյալների եւ բանտային համակարգի բարեփոխումների անհրաժեշտության: 

 

«Առաջին փոփոխության ընդունումից հետո դեկտեմբերին շփվել եմ շատ մարդկանց հետ, որոնք բանտից տուն են վերադարձել եւ իմացել խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են։ Ու թեեւ ես նրանց մի մասին կարողացա օգնություն առաջարկել, նրանցից հազարավորների համար բազմաթիվ ամենօրյա խոչընդոտներ կան հաջողության հասնելու ճանապարհին։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել հայտարարությանը, որ նախագահի ադմինիստրացիան եւ մասնավոր սեկտորը հնարավորություններ են ստեղծում տղամարդկանց եւ կանանց համար, որոնք տուն են վերադառնում»,- Twitter-ում գրել է Քարդաշյանը: 

Քաղաքականություն