Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները: 

 

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա: Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»:

Քաղաքականություն

Պատահարներ