Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է. վարորդի ինքնազգացողությունը վատացել է

Հունիսի 13-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պ.Կ.-ն (ծնված 1990 թ.) Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:

 

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Պ.Կ.-ի ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Քաղաքականություն

Պատահարներ