Աբովյանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող 35-ամյա ամբաստանյալը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել նրա փախուստը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Կայքը նշել է, որ Ս. Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քաղաքականություն

Պատահարներ