Կոնկրետ փաստերի դեպքում անմիջապես ստուգումներ կկատարենք. պարզաբանում՝ Միհրան Դավթյանի վերաբերյալ

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը:

«Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով:

 

Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից»:

 

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը նշել էր, որ իրենց տեղեկություններով՝ ոստիկանությունում կոռուպցիոն սկանդալ է հասունանում, պատճառը գոր¬ծարարների մի ստվար զանգվածի դժգոհություն է և բողոքը ընդդեմ 6-րդ վար¬չության պետի տեղակալ, կո¬ռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի: «Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սո-վորույթներից և հնարքնե¬րից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին»,-գրել էր թերթը:

Քաղաքականություն

Պատահարներ