Ոստիկանությունը՝ աղվեսի ձագեր վաճառելու տեղեկության մասին

Հունիսի 10-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն էր ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Նարեկի կողմից «www.List.am» էլեկտրոնային կայքում առցանց աղվեսի ձագեր վաճառելու մասին:


Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գուգարք գյուղի 78-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով բռնել է աղվեսի 4 ձագ, որոնք պահում է տանը կից օժանդակ կառույցում: Պարզվել է նաև Նարեկի ինքնությունը. Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը հարազատական կապ չունի տարեց տղամարդու հետ և նրա հայտնած այն տեղեկությունները, որ աղվեսի ձագ է վաճառել Արարատի մարզի մի բնակչի, իրականությանը չեն համապատասխանում:


Նախապատրաստվում են նյութեր:

 

Քաղաքականություն

Պատահարներ