Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել

Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խուդոյանի նկատմամբ, որին մեղադրում են հատկապես խոշոր չափի խարդախության մեջ:

 

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, խափանման այս միջոցը սահմանվել է երկու ամսով: Գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում և նշում է, որ իր ձերբակալության պատվիրատուն Պետդումայի նախկին պատգամավորն է:   

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ընկերություններից մեկից 3 հողատարածքների յուրացման գործով: Հասցված վնասի չափը գնահատվում է 10 մլն դոլար:

Քաղաքականություն

Պատահարներ